Վերջին տարիների փորձը հուշում է, որ մի հարամություն անպայման լինելու է «Դեպի եվրատեսիլ» նախագծում ու դրա հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը
Բանն այն է, որ Գոհարը կատեգորիկ հրաժարվում է հասանալ, որ պետք չէ այդ աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի վրա: Այո, ոչ միշտ է, որ մրցույթում հաղթում է իրենից մշակութային արժեք ներկայացնող երգ: Սա ի վերջո ժամանակակակից երաժշտության շոու է: Միշտ չէ, որ հաղթանակները կարելի է օբյեկտիվ համարել, բայց մերոնք այնքան են ընկել այդ ժամանակակիցի ու իրենց քմահաճույքների հետևից, որ արդեն ծայրահեղության են հասել: Տեսել ե՞ք մասնակիցներին ու նրանց կերպարները, ոնց որ ծաղրածու լինեն: Կդժվարանամ ասել եվրոպական հանդիսատեսին դա դուր կգա այն խեղկատակությունը, որը պատրաստել ենք մենք, թե ոչ:
Իսկ հիմա հարց եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությանը. այդքան ժամանակ ու ֆինանսներ, որ շախսում եք մասնակցության համար, լավ եք անում։ Բայց մի քիչ էլ ձեր իմիջի մասին չե՞ք ուզում մտածել։ Դեռ ոչ մի բան չեք արել, բայց օրինակ՝ ինձ մոտ կա ներքին համոզմունք, որ հեսա մի հարամություն անելու եք։ Ասենք՝ զոռով էն Կամիլին եք անցկացնելու, որովհետև Գոհարի հետ մոտիկ է: Չենք պնդում, որ նման դավադրություն կա, պարզապես ֆիքսենք, որ Գոհար Գասպարյանից ու իր թիմից արդեն լավ ակնկալիք ունենալուց հետ ենք վարժվել։
Комментарии
Отправить комментарий