Տարիներ առաջ երգչուհի Լիլուն մինչ ԱՄՆ մեկնելը հայտարարեց, որ ամուսնացել է, բայց ինչպես շատ հայտիներ նա էլ ցույց չտվեց սիրելիին: Իհարկե, մինչև օրս բոլորի համար հարցական է մնում, թե ո՞վ է երգչուհու երեխայի հայրը, բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ բացահայտումներն անխուսափելի են, իսկ հայտնի մարդկանց դեպքում հետաքրքիրությունն ավելի է շատանում: Բավարարելով շատ հետաքրքրասերների ցանկությունը որոշեցի ցույց տալ նրա երեխայի հորը: Կարծում եմ՝ գիտեք ինչ պատմություններ կարելի է լսել սրճարանում՝ քաղաքի անցուդարձից տեղյակ աղջիկներից: Չերկերացնելու համար ասեմ, որ աղջիկներից մեկը ցույց տվեց երգչուհու երեխայի հորը և պատմեց, որ քաղաքի հարուստների չէ, միջին կարգավիճակով ապրող տղա է, ով ունի իր սեփական փոքրիկ հացի փուռ, անուն էլ Արման: Բայց ինչն էր ուշագրավ այս պատմության մեջ, որ աղջիկներից մեկն ասաց, որ Արմանը շուտով ամուսնանում է ոմն Մաշայի հետ: Այս նորությունը լսելուց սթափվելու համար պահանջվեց մի բաժակ ջուր, լիքը սառույցով: Երգչուհին և Արմանը միասին չե՞ն: Սա իհարկե պատմության այլ կող...