Պլաստիկայի «զոհը», կամ ինչպես է Գաբի Գալոյանը, հավեսի ընկած, փչացնում արտաքինը
Ինձ համար երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում միշտ
առանձնացել է իր էկզոտիկ գեղեցկությամբ, արտահայտիչ աչքերով ու գեղեցիկ մարմնով: Սակայն
Գաբիին վերջերս կարծես թե այս ամենը սկսել
է քչություն անել:
Երգչուհին կրկնակի պլաստիկ վիրահատության է դիմել՝ շտկելով առանց
այն էլ փոքր քիթը: Չգիտեմ՝ Գաբիի մտքով ինչ է անցել, որ որոշել է իրեն այս աստիճան
այլանդակել: Նայում եմ նկարներն ու շոկի ենթարկվում. կարծես անկենդան տիկնիկ լինի:
Պլաստիկ վիրահատությունը նրա համար արդեն քմահաճույք է դարձել ու տուրք նորաձևությանը,
այլ ոչ թե կատարյալ արտաքին ունենալու ու բնածին
թերություններից ձերբազատվելու ցանկություն։
Չնայած երգչուհին իր հարցազրույցներում շատ անգամ հերքել է, որ շտկել
է արտաքինը, բայց, իհարկե, միայն կույրը չի նկատի ու անվերապահ կհավատա Գաբիի պատմած
հեքիաթներին. «Ըստ իս՝ կնոջ էսթետիկ խնամքը հանրային քննարկման ենթակա չէ, ինչպես և
շպարվելու ընթացքը»,- մի առիթով ասել էր երգչուհին:
Գաբին, իհարկե, կվստահեցնի, որ քթի փոխված ձևը տեսողական
խաբկանք է, սակայն արտաքին փոփոխություններն անմիջապես ակնհայտ են դառնում նախկին
ու նոր լուսանկարները համեմատելիս։ Շուրթերի վիրահատության մասին նա ևս լռում է։
Չեմ հասկանում՝ ի՞նչ նոր տենդենց է տարածվել. բոլորը
նույն քթի ձևն ունեն, դեմքի նույն արտահայտությունը, հագուստի նույն ոճը: Սիրելինե՛րս,
մի՞թե այդքան դժվար է ինքնատիպ լինելն
ու հոտային մտածելակերպ չունենալը:
Комментарии
Отправить комментарий