Եվրատեսիլում մենք շանս չենք ունենալու հաղթելու, քանի դեռ Գոհար Գասպարյանը հավաքարարի պաշտոնից ավելի պատասխանատու դիրք է զբաղեցնում կազմակերպչական հարցերում


Հիշում ե՞ք, դեռ եվրատեսիլը չսկսված, ասում է, որ վերջում մի հարամություն անպայման լինելու է, ու այդ հարամության հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը։  Փաստորեն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
Երեկ կայացած  «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչն ասծիս վառ ապացույցն էր: Ասեմ՝ ինչպես. 10-ը մասնակիցներից հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի իբրև թե  «արդար» քվեարկությամբ  եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»:

Ես զարմացած եմ ու հիասթափված: Գոհարն այս անգամ էլ ապացուցեց, որ վերջնական թքած ունի հասարակության կարծիքի վրա էլ, պրոֆեսիոնալիզմի վրա էլ, մեր շանսերի վրա էլ, իսկ կարևորն ինքն է ու իր կարծիքը: Եզրափակիչ են անցել մարդիկ, որոնք նույնիսկ ամենաչնչին  շանսերը չունեին այնտեղ հայտնվելու համար: Օրինակ՝ հենց մեկը Մհեր Արմենիան: Անամոթաբար արված պլագիատն, ավելի կոնկրետ՝ լեգենդար Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակումը, պարզվեց  հավակնում է հնչել եվրատեսիլյան բեմից: Սա էլ դեռ ոչինչ: Գոհարին թվում է, թե բոլորս կույր ենք ու չենք տեսնում կամ չենք հետևում եվրատեսիլի կայքին ու օնլայն քվեարկությանը, որի արդյունքներով Մհերին ձայն էր տվել մարդկաց 1 տոկոսը միայն: 


Ուրեմն ինչպես ստացվեց, որ հանկարծ մեր Վաստակավոր արտիստն այդպես կտրուկ փոխեց դիրքրն ու հայտնվեց եզրափակչում: Կամ ինչպես կարող էր  մրցույթից դուրս մնալ  Թամար Կապրիելյանի  երգը, երբ այն ակնհայտ ֆավորիտ էր ու գլխավորում էր այդ նույն կայքում  վարկանիշային սանդղակը: 


Անկեղծ, ափսոսում եմ այս աղջկա համար: Ժողովու՛րդ, սթափվե՛ք, մի երկրում, երբ ամեն ինչ որոշում է քվեարկությունը , դժվար  չէ հասկանալ, որ այն կեղծված է: Մարդիկ ժամանակին 08 համարի օգտին ուղարկել են sms հաղորդագրությունները, բայց դրանք էլ  պարզվում է, տեղ չեն հասել:
Ակնհայտ է, որ այս բալագանը կազմակերպված է կոնկրետ մարդկանց համար ու կոնկրետ նպատակով: Պատկերացրեք՝ չեմ զարմանա, եթե վերջում պարզվի, որ մեր երկիրը ներկայացնելու է այդ խեղկատակ Կամիլը: Ինչո՞ւ եմ այսպես համարում։ Շատ պարզ է, որ Գոհար Գասպարյանի մաֆիան դրույքը դրել է հենց Կամիլի վրա ու բնավ պատահական չէ, որ երբ Հանրայինը միացնում ես՝ Արսեն Գրիգորյանն է՝ Կամիլի ու հենց Արսեն Գրիգորյանի կերպարում։ Սակայն խնդիրը ո՛չ Կամիլն է, ո՛չ Արսեն Գրիգորյանը, ո՛չ Եվրատեսիլը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում մի միկրոօլիգարխ է ի հայտ եկել, ով որոշել է, որ ինքը տվյալ մրցույթի ալֆան ու օմեգան է և միայն ու միայն ինքն է որոշելու, թե ինչպես ենք մասնակցելու, ումով ենք մասնակցելու ու ինչպես հասնել նրան, որ հենց այդպես լինի։ Այս միկրոօլիգարխի անունը Գոհար Գասպարյան է, բայց վաղուց եկել է ժամանակը, որ այս կամելիազարդ տիկնոջն իր տեղը ցույց տան ու հիշեցնեն, որ իր ամբիցիաները բավարարում է ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստաընկերությունում, այսինքն՝ մեր՝ հարկատուներիս հաշվին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ սրիկայություն է նման բռի կերպով անտեսել հանրային պահանջը ու բեմադրված SMS քվեարկություններով, զոռբայությամբ ու գավառական ճաշակի հաղթարշավով ամեն տարի գնալ Եվրոպա, ֆիասկո ապրել ու վերադառնալ։ Եվրատեսիլում մենք շանս չենք ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Գոհար Գասպարյան անհատը հավաքարարի պաշտոնից ավելի պատասխանատու դիրք զբաղեցնի կազմակերպչական հարցերում։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի

Տիգրան Մնացականյանը լքել է երիտասարդ սիրուհուն և միավորվել իր նախկին կնոջ հետ