Сообщения

Сообщения за Май, 2019

Հարգելի «սրբեր», 19-ամյա աղջկա հաշվին ինքնահաստատվելն անբարոյականություն է, մի հատ հայելու մեջ ձեզ նայեք

Изображение
Ինչքան ասեցի՝ լռեմ, լռեմ, երևի գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհու թեման կանցնի, կգնա, բայց չէ, կան «հերոսներ», ովքեր դեռևս փորձում են ինքնահաստատվել 19-ամյա աղջկա վրա: Կրկնում եմ՝ 19-ամյա, ով բախտի բերմամբ դարձել է գեղեցկության մրցույթի հաղթող: Հա, կներեք, «սրբեր» ջան, ինքն ա դարձել, ոչ թե դուք: Չեմ զլացել ու հերթով բացել եմ վատ մեկնաբանություններ գրողների էջերը։ Հլը դուք էլ փորձեք, կտեսնեք՝ ինչ սարսափելի դեմքեր են, ֆեյք էջեր։ Հիմա ի՞նչ անենք, հրապարակե՞նք դրանք, քցենք ձեզ ազգի բերանը, մի լավ ձեզ էլ գզե՞ն: Իսկ դուք ձեզ մի անգամ գոնե հայելու առաջ նայե՞լ եք, մի անգամ կանգնե՞լ եք բեմում, որտեղ հազարավոր մարդիկ են քեզ նայում, կամ գնացե՞լ եք եթերի․․․ Դուք կարո՞ղ եք հենց առաջին պահից տենց անկաշկանդ ու վարժ խոսել: Դուք տե՞նց եք եղել, սիրելի «հաղորդավարներ», ի՞նչ ճանապարհ եք դուք անցել մինչև եթերում երևալը, ձեզ չեն քննադատե՞լ, թե՞ դուք միանգամից դեմքեր եք եղել: Սաղ, չգիտես ինչի, դարձան խելացի, կարմիր դիպլոմներով, մագիստրոսներ: Բայց դուք մոռանում եք, որ Հայկուհին նոր-նոր է սկսում իր քայլե…