Ի՞նչ նոր մեքենա է գնել Կարեն Ասլանյանը և որքա՞ն է շքեղ ամենագնացի արժեքը


Չնայած իր համեստ աշխատանքին, դերասան Կարեն Ասլանյանն աչքի է ընկնում ճոխությունների հանդեպ իր թուլություններով: Նրա շքեղ կյանքի անբաժան մաս են կազմում ավտոմեքենաները, որոնք պարզապես փոխադրամիջոց չեն դերասանի համար:
Նա խնամքով է վերաբերվում ավտոմեքենաներին ու  սիրում է իր «գեղեցկուհիներով» կիսվել շրջապատող մարդկանց հետ: Կարենին «հին վարորդ» անվանել չի կարելի, սակայն դատելով մինչ այս Կարենի վարած մեքենաների մակնիշներից, պարզ է դառնում, որ նա գումար չի խնայում իր երկաթե նժույգների համար: Նրա  Ինստագրամի էջում բազմաթիվ են  մեքենաների հետ արված լուսանակրները:

Մի քանի օր առաջ Կարենը հերթական նոր մեքենան է ձեռք բերել ու այդ մասին շտապել պատմել իր հետևորդներին: Հրապարակելով նոր ավտոմեքենայի նկարը,  դերասանը այն մակագրել է՝ «MY NEW CAR. X 6, 02AS020  ASLANYAN BRAND»: Նշենք, որ Հայաստանյան շուկայում այս մեքենաների գները սկսում են  20.000 ԱՄՆ դոլարից։ Դա, իհարկե, 2008-2010 թվականների արտադրանքի համար է, իսկ 2012 թվականինից բարձր արտադրության մեքնենաների արժեքը տատանվում է միջինում  35.000 ԱՄՆ դոլարի սահմանում: Դժվար է ասել՝ դերասանն իր սեփական միջոցներով է գնել շքեղ ամենագնացը, թե այդուհանդերձ նրան օգնության է հասել բիզնեսմեն հայրիկը:

Սրանից առաջ Կարենը Վարում էր Mazda մակնիշի մեքենա, որ նույնպես էժան համարել չի կարելի: Ի դեպ, դերասանի ընտանիքին են պատկանում նաև  Porsche և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Հարկ է նշել, որ «02AS…» համարանիշների սերիան ևս պատկանում է Ասլանյաններին: Ընտանեկան բրենդով հաճախ է պարծենում դերասանը:
Ինչ խոսքը, դերասանը լավ ճաշակ ունի. Գնահատում է արագությունը, էլեգանտությունն ու հարմարավետությունը:










Комментарии

Популярные сообщения из этого блога

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի

Տիգրան Մնացականյանը լքել է երիտասարդ սիրուհուն և միավորվել իր նախկին կնոջ հետ

Հովհաննես Ազոյանի նմանակն իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում. ո՞վ է նա