Հարգելի «սրբեր», 19-ամյա աղջկա հաշվին ինքնահաստատվելն անբարոյականություն է, մի հատ հայելու մեջ ձեզ նայեք

Ինչքան ասեցի՝ լռեմ, լռեմ, երևի գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհու թեման կանցնի, կգնա, բայց չէ, կան «հերոսներ», ովքեր դեռևս փորձում են ինքնահաստատվել 19-ամյա աղջկա վրա: Կրկնում եմ՝ 19-ամյա, ով բախտի բերմամբ դարձել է գեղեցկության մրցույթի հաղթող: Հա, կներեք, «սրբեր» ջան, ինքն ա դարձել, ոչ թե դուք:
Չեմ զլացել ու հերթով բացել եմ վատ մեկնաբանություններ գրողների էջերը։ Հլը դուք էլ փորձեք, կտեսնեք՝ ինչ սարսափելի դեմքեր են, ֆեյք էջեր։ Հիմա ի՞նչ անենք, հրապարակե՞նք դրանք, քցենք ձեզ ազգի բերանը, մի լավ ձեզ էլ գզե՞ն: Իսկ դուք ձեզ մի անգամ գոնե հայելու առաջ նայե՞լ եք, մի անգամ կանգնե՞լ եք բեմում, որտեղ հազարավոր մարդիկ են քեզ նայում, կամ գնացե՞լ եք եթերի․․․ Դուք կարո՞ղ եք հենց առաջին պահից տենց անկաշկանդ ու վարժ խոսել:
Դուք տե՞նց եք եղել, սիրելի «հաղորդավարներ», ի՞նչ ճանապարհ եք դուք անցել մինչև եթերում երևալը, ձեզ չեն քննադատե՞լ, թե՞ դուք միանգամից դեմքեր եք եղել: Սաղ, չգիտես ինչի, դարձան խելացի, կարմիր դիպլոմներով, մագիստրոսներ: Բայց դուք մոռանում եք, որ Հայկուհին նոր-նոր է սկսում իր քայլերն անել, ու դուք ձեր պահվածքով շատ հեշտ փորձում եք նրան ցույց տալ, որ հիմար է: Հլը գոհ եղեք, որ գալիս է ձեր հաղորդումներին ու թույլ տալիս, որ մի հատ էլ ինքնահաստատվեք իրա հաշվին:
Նենց հետաքրքիր ա, որ վատ բաներ գրողները հենց սիլիկոնե տիկնիկներն են, այն տնային տնտեսուհիներն են, որ տանը նստած տոլմա են փաթաթում, մեկ էլ հնդկական սերիալ նայում: Բայց հենց ձեզ խոսացնում են, հենց ձեր անձին են կպնում, պատրաստ եք մարդ սպանել, սուրբ բաներից եք խոսում: Բա ո՞ւր մնաց կանացի սոլիդարությունը: Բա կինը կնոջ հանդեպ տենց կլինի՞:
Գզեք, լավ չի տենց: Հասցրեք նրան, որ գնա, ինքնասպանություն գործի: Օ՜, դուք, սրբեր, ձեզ որ մի հատ թափ տանք, մի նորմալ բան չի ընկնի: Ո՞վ եք դուք, ինչ-որ տուֆտա հաղորդման հաղորդավարներ, երևի ձեզ համալսարանում լրագրության էթիկան չեն սովորեցրել: Շնորհավորում եմ, դուք հիմա ազգի հերոս եք, բայց երևի փոքր տարիքում ձեզ չեն սովորեցրել ձեր ծնողները, որ թույլին խփելով դու ուժեղ չես դառնում: Ավելի շուտ դուք եք ծանր մանկություն ունեցել, որ հիմա փորձում եք նման թեմաների վրա ինքնահաստատվել:   

Комментарии

Популярные сообщения из этого блога

Լիլուի երեխայի հայրը բացահայտված է. պարզվում է նա որոշել է ամուսնանալ այլ կնոջ հետ

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի