«Հին արքաներ»-ը ռեյտինգով մրցակցում է առաջատար նախագծերի՝ «Ֆուլլ Հաուս»-ի , «Նռան Հատիկ»-ի և հնդկականների հետ


Արմենիա հեռուստաընկերությունն արդեն մի քանի օր է սկսել է ցուցադրել «Հին արքաներ» պատմական սերիալը: Ժամանակին մեծ աղմուկ հանած այս ֆիլմն այժմ հնարավորություն ունեն դիտելու նաև «հասարակ մահկանացուները»: Այսպես եմ ասում, որովհետև, երբ այն ցուցադրվում էր միայն պրեմիում ալիքի հեռուստադիտողների համար, այն, հասկանալի պատճառներով, այնքան մասայականություն չվայելեց, որքան ունի հիմա: 

Հայկական ֆիլմարտադրության պատմության մեջ դեռևս անգերազանցելի բյուջե, մասշտաբային նկարահանումներ, գեղեցիկ դեկորացիաներ ու հագուստ, աստղային ու պրոֆեսիոնալ դերասանական կազմ… Անկեղծ լինեմ, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր նույնիսկ այսքանից հետո են բողոքում, թե ֆիլմում շատ է գրական հայերենը կամ դռայվով չէ և այլն: Ժողովո՛ւրդ ջան, մինչև այժմ Հայաստանում չի արտադրվել նմանատիպ հեռուստասերիալ թե՛ իր ծավալով, թե՛ բովանդակային և թե՛ աշխատվածության առումով։ Եկե՛ք անկեղծ լինենք․ շատերն օրնիբուն անուն են կպցնում հայկական սերիալներին ու որպես պատճառ նշում, որ ժարգոնով են խոսում, մեզ օտար վարք ու բարք են քարոզում և այլն։ Հիմա էլ, երբ իսկապես ոսկեղենիկ հայերեն է, ցուցադրվում է մեր պատմության մասին պատող գործ, չկա ոչ մի գողական, ոչ մի լացուկոծ, միևնույն է անուն դնողներ կան։ Իրականում, դա նորմալ է։ Անկախ նրանից, թե ինչ կցուցադրվի, փնթփնթացողներ միշտ էլ լինելու են։ 

Հատուկ բողոքողների համար․ դուք գոնե տեղյա՞կ եք, որ այս օրերին սերիալն այնքան բարձր ռեյտինգ է գրանցել, որ մրցակցում է առաջատար պրոյեկտների հետ՝ Ֆուլլ Հաուս, Նռան Հատիկ, հնդկականներ․․․ Վիճակագրությունը պարզ ցույց է տալիս, որ ամեն օր հեռուստատդիտողների մոտ 30 տոկոսը պարտադիր նայում է սերիալը: Ուղղակի մենք այնքան ենք աղավաղված հայերեն լսել, որ մաքուր հայերենը մեզ համար խորթ է դարձել, բայց «Հին արքաներ»-ի մեջ խոսվում է այն հայերենով, որով պիտի խոսվի իրական ֆիլմում ու մերն է այդ հայերենը՝ զերծ ավելորդ պաթոսից: ֆիլմը մեր պատմության մասին է, որը ներկայացված է շատ ազդեցիկ, շատ հետաքրքիր լուծումներով ու արդիականացված: Կարծում եմ՝ ժամանակն էր նման նախագիծ ստեղծելու, որպեսզի մեր ապագա սերունդը կրթվի և դաստիարակվի մեր պատմությամբ: Մենք հին ազգ ենք, և պետք է մեր նոր սերնդին փոխանցենք այն պատմությունը, որն ունենք: Մենք ունենք շատ գեղեցիկ լեզու, որը պետք է հնչի մեր էկրաններից և կրթի այսօրվա սերնդին: Թե չէ, ձեզ դո՞ւր է գալիս այն, ինչը հիմա մատուցվում է հեռուսատէկրանից: Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ Գեյմ օֆ թռոնսի մակարդակի հասնելու համար պետք է գոնե լինի այնպես, որ դրա մի սերիայի արժեքն ավելի շատ չլինի, քան հայկական բոլոր սերիալների վրա ծախսված փողի հանրագումարը և պետք է կուտակվի համապատասխան փորձ։ Եկեք չմոռանանք, որ «Հին արքաներ»-ի նման սերիալները մենք ստանում եք մեր երկրում չնչին բյուջեով ու վստահ եմ, որ եթե վերոնշյալ սերիալի բյուջեի չափ փող ծախսեինք, միանշանակ այլ որակ կստանայինք: Բայց այն ինչը հիմա ունենք նույնպես վատը չէ: Այս սերիալը մի նոր մակարդակ է, որը դեռ պետք է պահել, իսկ որպեսզի նման սերիալներ ու նման որակային սանդղակ պահելն իմաստավորված լինի, դրանք պետք է նայի հեռուստադիտողը, այսինքն դուք ու ես էլ՝ ձեր հետ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի

Տիգրան Մնացականյանը լքել է երիտասարդ սիրուհուն և միավորվել իր նախկին կնոջ հետ

Արամ MP3-ի ու իր միջև եղած կոնֆլիկտի վերաբերյալ հարցից վառված, Իվետան լրագրողների ձեռքից բռնել ու դուրս է հրավիրել կուլիսներից