Հինգ հայ դերասաններ, որոնց պատճատով այս ֆիլմերը ձախողվել են
Համաձայն եք չէ, որ հայկական ֆիլմերը, կլինեն դրանք սերիալներ կամ գեղարվեստական ֆիլմեր, միշտ կախված են դերասաններից և իհարկե նրանց լավ խաղից:
Լինում են դեպքեր երբ ֆիլմը վատն է լինում, բայց դերասանի հաշվին այն նայվում է: Այսինքն նայում են դերասանի համար
Լևս Դավթյանը
«Ես եմ» ֆիլմը նվիրված է Հայոց բանակի 20-ամյակին: Բավականին լավ նկարահաված ֆիլմ, հետաքրքիր սյուժեով և դերասաններով: Ստեղծագործական կազմը երևի ֆիլմում ամեն ինչ հաշվարկել էր բացի գլխավոր դերակատար՝ Լևսիրից: Օրինակ ես զարմանում եմ՝ ինչպես կարելի էր նման լուրջ ֆիլմի գլխավոր հերսի կերպարը վստահել մի դերասանի, ով միջակության մակարդակի դերասան է և այդպես էլ իր խաղով դեռևս չի տպավորել հանդիսատեսին: Հետաքրքիր է, որ ֆիլմը հիշվել է, բայց Լևսիրի անբնական խաղը՝ ոչ:
Արտյոմ Կարապետյան
Ուրեմը Արտյոմ Կարապետյանը երկար ժամանակ հեռուստատեսությամբ չէր երևում, և նա իր մասին հիշեցրեց Դե տժժա ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատրներից էր: Արտյոմին հիշողները վստահ եմ՝ լավ էլ հիշում են Վերվարածներից, որտեղ նա իր խաղով շատերին ծիծաղեցնում եմ: Կարծում եմ Դե Տժժա ֆիլմում նրան ընդգրկել էին միայն նրա համար, որ լենականցուն հայտնի հումորով փայլի, բայց նրան դարձրել էին խեղկատակ, որի արդյունքում տուժեց ֆիլմը:
Անի Երանյան
Դերասանուհի Անի Երանյանին հաճախ են մեղադրում սառը և առանց էմոցիա խաղալու մեջ. Խաղ իմ կանոններով ֆիլմը փաստում է այդ մասին: Իհարկե ստեղծագործական կազմը փոքրիկ PR քայլի էր գնացել, ֆիլմում ընդգրկելով Անիի նախկին սիրելի՝ Մովսես Երեմյանին, բայց այդ փաստն էլ չփրկեց, որպեսզի դերասանուհին լավ խաղա և գրավի հանդիստաեսին:
Իվետա Մուկուչյան
Տեսնես ում գաղափարն էր ֆիլմում նկարահանել Իվետա Մուկուչյանին, այն էլ միանգամից գլխավոր դերում: Ոչինչ չունեմ Իվետայի հանդեպ, հրաշալի երգչուհի է, գեղեցիկ աղջիկ, բայց ոչ դերասանուհի: Ի դեպ Փախիր կամ ամուսնացիր ֆիլմը Իվետայի համար դեբուտային էր, բայց փաստորեն ոչ վերջինը: Այս ֆիլմում շատ խանգարում էր Իվետայի՝ գերմանացուն հատուկ սառնությունը և ակցենտը, որը մինչև վերջ թույլ չէր տալիս հավատալ նրա անկեղծ խաղին:
Էթերի Ոսկանյան
Դերասանուհի Էթերի Ոսկանյանին ինչ հիշում եմ, միշտ դրական կերպարում է խաղում, երևի նրա դեմքն է այդպիսին, որ ռեժիսորները նրան բացասական դերում չեն տեսնում: Դերասանուհին Սիրո Գործակից ֆիլմում էլ դրական կերպարում է. թենիսիստուհի: Ամբողջ ֆիլմի ընթացքում զայրացնում էր դերասանուհու այդքան ճիշտ և անթերի լինելու փաստը, բարիությունը:
Комментарии
Отправить комментарий