Հայկ Մարութայնի ֆիլմը գողացողներին հայհոյողները նույն հաջողությամբ բազմոցին նստած վայելում են Սինեման-ի ոչ պակաս գողացված արտասահմանյան ֆիլմերը
Օրեր առաջ այդքան քննարկվեց «Սուպեր Մամա - 2» ֆիլմի տարածումը համացանցում, այնքան խոսվեց, որ ցանցահենությունը նույն գողությունն է, այդքան ասեցին, որ դա շատ վատ է ու էլի շատ և շատ բարոյախրատական ճառեր։ Այդ ճառերը, իհարկե, ունեն ճշմարտության սերմ, բայց այդ սերմը դառնում է առոչինչ, երբ տեսնում ես, որ կան երկակի չափրորշիչներ։ Փաստորեն, բոլորը պատրաստ են հայհոյել ու ամոթանք տալ Հայկ Մարութայնի ֆիլմը գողացողներին, իսկ հետո հանգիստ նստել բազմոցին ու վայելել օրինակ՝ Սինեման կաբելային հեռուստաալիքով ցուցադրվող որոնք ոչ պակաս գողացված, որոնք ոչ պակաս գողացված են, որքան «Սուպեր Մաման»։ Լուրջ եմ ասում, մի օր պարզապես թերթեք ալիքի ծրագիրը ու կտեսնեք, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ ցուցադրում են այնպիսի ֆիլմեր, որոնք դեռ կինոթատրոններում են ցուցադրվում։ Երբեմն բանը հասնում է նրան, որ ցուցադրում են ֆիլմեր, որոնք դեռ չեն էլ հասել հայկական կինոթատրոններ։ Բա ո՞ւր մնաց ձեր բարոյականությունն ու անհանդուրժողականությունը հեղինակային իրավունքի նկատմամբ։ Դրա համար էլ չեմ հավատում ֆեյսբուքյան ֆլեշմոբային ալիքներին, որովհետև իրենց մեծամասամբ ֆեյք են ու զուտ մոդայիկ թրենդ, իսկ իրական կյանքում հազարից մի դեպքն է, որ գոնե մոտավոր ունենում է այն արդյունքը, ինչ սոցիալական ցանցերում։
Комментарии
Отправить комментарий