Վերջին տարիների փորձը հուշում է, որ մի հարամություն անպայման լինելու է «Դեպի եվրատեսիլ» նախագծում ու դրա հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը


Շուտով կսկսվեն եվրատեսիլյան կրքերը. Մի քանի օր է «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մեր մասնակիցների երգերը: Անկեղծ լինեմ, առանձնապես հիացած ու տպավորված չեմ կատարումներով. Գրեթե բոլորը շարքային ու պարզունակ երգեր են, բացառությամբ մեկ-երկուսի: Իհարկե, հաղթողին կորոշեն հեռուստադիտողներն ու միջազգային փորձագետներից կազմված ժյուրին, բայց, միևնույն է, վերջին տարիների փորձը հուշում է, որ մի հարամություն անպայման լինելու է։ Մյուս բանը, որ հուշում է փորձն այն է, որ այդ հարամության հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը։ 
Բանն այն է, որ Գոհարը կատեգորիկ հրաժարվում է հասանալ, որ պետք չէ այդ աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի վրա: Այո, ոչ միշտ է, որ մրցույթում հաղթում է իրենից մշակութային արժեք ներկայացնող երգ: Սա ի վերջո ժամանակակակից երաժշտության շոու է: Միշտ չէ, որ հաղթանակները կարելի է օբյեկտիվ համարել, բայց մերոնք այնքան են ընկել այդ ժամանակակիցի ու իրենց քմահաճույքների հետևից, որ արդեն ծայրահեղության են հասել: Տեսել ե՞ք մասնակիցներին ու նրանց կերպարները, ոնց որ ծաղրածու լինեն: Կդժվարանամ ասել եվրոպական հանդիսատեսին դա դուր կգա այն խեղկատակությունը, որը պատրաստել ենք մենք, թե ոչ: 
Իսկ հիմա հարց եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությանը. այդքան ժամանակ ու ֆինանսներ, որ շախսում եք մասնակցության համար, լավ եք անում։ Բայց մի քիչ էլ ձեր իմիջի մասին չե՞ք ուզում մտածել։ Դեռ ոչ մի բան չեք արել, բայց օրինակ՝ ինձ մոտ կա ներքին համոզմունք, որ հեսա մի հարամություն անելու եք։ Ասենք՝ զոռով էն Կամիլին եք անցկացնելու, որովհետև Գոհարի հետ մոտիկ է: Չենք պնդում, որ նման դավադրություն կա, պարզապես ֆիքսենք, որ Գոհար Գասպարյանից ու իր թիմից արդեն լավ ակնկալիք ունենալուց հետ ենք վարժվել։

Комментарии

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի

Տիգրան Մնացականյանը լքել է երիտասարդ սիրուհուն և միավորվել իր նախկին կնոջ հետ

Արամ MP3-ի ու իր միջև եղած կոնֆլիկտի վերաբերյալ հարցից վառված, Իվետան լրագրողների ձեռքից բռնել ու դուրս է հրավիրել կուլիսներից