Արման Նշանյանն էնքան կա, որ միշտ գլխավոր դերերա տանում. դերասաններ Ժան Նշանյանի ու Շաքե Թուխմանյանի գեներն իրենցն արել են
Հաճախ եմ լսում քննադատություններ՝ կապված Արման Նշանյանի դերասանկան խաղի հետ:
Ասում են ՝ ինչպես կարելի է նրան գլխավոր դերեր վստահել, կամ որ ֆալշ է խաղում, պաթոս շատ է, միշտ տառապած դեմքով է և այլն: Ժողովու՛րդ, եկեք այս անգամ ձեզ հետ չհամաձայնեմ: Չեմ սիրում էլի մերկարպարանոց հայտարաություններ, որոնց տակ իրականում ոչ մի հիմք չկա: Դա արդեն խոսում է չարության ու նախանձության մասին: Արմանն իմ կարծիքով, շատ խարիզմատիկ ու տաղանդավոր դերասան է ու լավագույն ձևով լուծում է այն խնդիրները, որոնք ռեժիսորը առաջադրում է:Չեմ հիշում մի դեպք, երբ Արմանին էպիզոտիկ դերերում տեսած լինեմ: Չեք կարծում, որ նա ուրեմն իրականում այդքան կա, որ ֆիլմերում երկրորդական ու անկարևոր դերերով չի երևում: Եվ հետո, նորահայտ ու անտաղանդ վայ դերասաններին թողած, քննադատում եք մի մարդու, ով բոլորից շատ բարոյական իրավունքներն ունի գլխավոր դերերում խաղալու համար: Խիղճներդ մի՛ կորցրեք, տաղանդավոր ծնողների որդին անհնար է, որ լինի անշնորք ու ապիկար, ինչպես ասում եք: Դերասաններ Ժան Նշանյանի ու Շաքե Թուխմանյանի գեներն ամեն դեպքում իրենցն արել են:
Հա մի բան էլ, վերջին ֆիլմում՝«SOS. փրկեք մեր հոգիները», որտեղ Արմանը կրկին գլխավոր դերում է, ցույց է տալիս ֆանտաստիկ ու էմոցիոնալ ապրումներ, կարողանում է ճիշտ տեղ հասցնել ապրումներն ու ասելիքը: Չեմ կարծում , որ կգտնվեր մեկը, ով կկարողանար այդքան լավ անմարդկայնին ու ցուրտ պայմաններում նկարահանվել, որքան կոչումով իսկական դերասանը:
Комментарии
Отправить комментарий