Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի
Հինգ դերասաններ, որոնց հետ նույնիկս անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի:
Այն որ հայկական շոու բիզնեսում արդեն նորմալ է դարձել համբուրվելու
տեսարաններում նկահանվելը, կարծես թե անհերքելի փաստ է:
Շատերն էլ համաձայնվում են
խաղալ, որպեսզի հետագայում նոր և ավելի շատ
առաջարկներ ունենան: Բայց այս անգամվա թեման ոչ թե հենց այդ տեսարաններն են այլ, այն
թե ինչպես կարելի է հակահիգենիկ կերպարների հետ համբուրվել: Առանձնացրել եմ մի քանի
դերասան, ում հետ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է անկողին մտնել, ավելին՝ համբուրվել:
Լևս Դավթյան և Մերի Մակարյան
Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել. երբ դերասաններն իմանում են իրենց խաղընկերների
մասին, տեսնես՝ ինչպես են արձագանքում, մանավանդ երբ պետք է անկողնային
և համբույրի տեսարանում նկարահանվեն: Հետաքրքիր է Մերի Մակարյանի արձագանքը, երբ իմացել է, որ պետք
է Լևսիրի հետ անկողին մտնի, ավելին՝ համբուրվի: Հիմա կասեք՝ դե, գումարի և հայտնիության
համար ամեն ինչ կանեն, իսկ ես կհարցնեմ՝ բա չե՞ն նայում հակահիգիենիկությանը: Ուրեմն,
եթե չեք տեսել այդ տեսարանը, խորհուրդ եմ տալիս նորից նայել: Նախ՝ այնպիսի տպավորություն
է, որ Լևսն իր կյանքում կին չի տեսել կամ էլ երևի Մերի Մակարյանին միշտ է ցանկացել
համբուրել և իրեն այնպես ագահավարի է պահում, կարծես անփորձ արջ է, ով մտել է անտառ՝
որս անելու, բայց քանի որ դա նրա առաջին փորձն է, ցայտնոտի մեջ է ընկել: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է դիպչել նրա թրաշին և նրա մարմնի վրա առկա մնացած
ֆլորային. լավ կլիներ, որ մի հնձվոր անցներ նրա մարմնի վրայով, թե չէ մի փոքրիկ մրջուն
կարող է ուղղակի մոլորվել: Ինձ չէր լքում զգացողությունը, որ Լևսի մազածածկույթը յուր
ունիկալ էկոհամակարգ ունի ու չի բացառվում՝ նաև կենդանական աշխարհը: Ինչևէ, հույս ունեմ՝
Մերին մի լավ լվացվել է նրա հետ համբուրվելուց հետո, բայց հետաքրքիրն այն է, որ, ըստ
սյուժեի, Մերին որոշում է ինքնասպան լինել Լևսի հետ անկողնում հայտնվելուց հետո, չնայած
ես կարծում եմ՝ նրա հետ անկողնում հայտնված յուրաքանչյուր աղջիկ նման ցանկություն է
ունենում:
Մերի Հակոբյան և Գոռ Համբարձումյան
Վերևում նշածս մազածածկույթի մասը վերաբերվում է նաև Գոռ Համբաձումյանին,
ով վերջերս նկարահանվում էր Մերի Հակոբյանի հետ անկողնային տեսարանում: Իհարկե հասկանում
եմ, կարծես ազգի խնդիր է, երբ տղամարդիկ ներկայանում են մազածածկույթով, իսկ դա սափրելը
երևի թե մի քիչ ամոթ և ոչ առնական, քանի որ նրանց նայող ընկերները միանշանակ ասելուն
են, հո դու ղզիկ չես: Բայց հետաքրքիր է, ձեր մարմնի ծածկույթը բռնացնում ենք ձեր դեմքի
թրաշի հետ, թե դա էլ պահու եք քանի որ նորաձև է: Մի խոսքով այս պարագայում ևս չեմ նախանձում
Մերիին, զուգընկերոջ հարցում նրա բախտը կրկին չի բերել:
Մերի Հակոբյան և Արթուր Պետրոսյան
Դերասանուհի Մերի Հակոբյանի բախտը կարծես զուգընկերների հարցում
չի բերում: Օրինակ հիշում եք Քավարան նախագծում, այն բռնաբարության տեսարանը: Դե պատկերացրեք,
որքան տհաճ է եղել, երբ նրա զուգընկեր Արթուր Պետրոսյանը իր մեծասահակ և ծանր քաշով
ընգել է խեղճ աղջկա վրա, այն էլ այն դեպքում թե որքան տհաճ է, երբ քեզ համբուրվողը
քեզանից ահագին մեծ է:
Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա
Կայարանամերձ տարածքի անօթևանի ոճ որդեգրած Հովհաննես Ազոյանը
նույնպես իր տեսքով չի զիջում մնացած մյուս թվարկածներին: Հիշում եմ, նրան թե Ռոզի
Ավետիսովայի և թե Լիլի Էլբակյանի հետ համբույրի տեսարաններում, ու պատկերացնում, դա
նույն էր, երբ պատի տակ քեզ բռնացնի ինչ որ անօթևան և ստիպողաբար համբուրի:
Սոս Կարապետյան և Իվետա Եդիգարյան
Ուրեմը սա երևի ամենազզվելիներից է, խոսքը Գոռ Վարդանյանի ֆիլմում
առկա վուլգար տեսարանների մասին է: Անգամ դժվարանում եմ ասել, դերասաններից որ մեկն
է ավելի վատը: Բռնաբարության տեսարաններ, սաունաներ, ինչ որ վուլգար աղջիկներ: Հիշում
եք Սոսին, թե ինչպես էր զվարճանում աղջիկների հետ սաունայում: Ու դա տալիս են եթեր,
կամ էլ նույն ֆիլմում էն փոքր կոլոտին, անունն անգամ չեմ հիշում:
Комментарии
Отправить комментарий