Ովքե՞ր են հայկական շոու-բիզնեսի top 10 բիզնեսլեդիները
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չիբավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։ Հաճախ նրանքեկամուտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմնայդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին,երբեմն` պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։ Ներկայացնում ենք շոու-բիզնեսի top 10-ը հայուհիներին, որոնք կայացած ու ինքնավստահ բիզնեսլեդիներ են:
Սիրուշո
Սիրուշոն թողարկել է իր «Պռեգոմեշ» հավաքածուն, որը լայն տարածում գտավ երիտասարդ աղջիկների շրջանում։ Երգչուհին իր առջև խնդիր է դրել ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: «Պռեգոմեշ» հավաքածում ընդգրկված են համանուն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:
Լուսինե և Իրինա Թովմասյաններ
Գեղեցկուհի քույրերն արդեն մի քանի տարի է զբաղվում են ծննդյան տոների, համերգների ու տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ: Ունեն իրենց սեփական ընկերությունը: Նրանք համոզված են, որ բիզնեսը մեծ պահանջարկ ունի, բացի դրանից, անում են մի գործ, որն առնչվում է երեխաների հետ ու շնորհակալ գործ է, որից միայն հաճույք են ստանում:
Սոնա Շահգելդյան
Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։ «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշի փայտե պայուսակներ ենք պատրաստում: հետաքրքիր ու յուրօրինակ տարբերակներ մշակել, ի դեպ՝ շեշտեմ, որ մեկ պայուսակից երկրորդը չի պատրաստվում, քանի որ մեկ պայուսակ պատրաստելու համար մոտ երկու ամիս է պահանջվումՓոքր պայուսակները արժեն 40.000 դրամ, իսկ մեծ տարբերակները՝ 50.000 դրամ.
Անահիտ Սիմոնյան
Երգելու հետ մեկտեղ, Անահիտը գտել է իր երկրորդ գործը: Նա հանդես է գալիս որպես դիզայներ՝ ներկայացնելով գեղեցիկ, յուրօրինակ ու չկրկնվող զգեստներ: Նորաձևությամբ զբաղվել է մանկուց՝ գծագրել ու կարել: Իսկ հասուն տարիքում արդեն իրականացրել երազանքը՝ ունենալով դիզայներական ստուդիա: Անահիտն ընտրել է բիզնեսի այս տարբերակը՝ մտածելով, որ, երգարվեստում ունենալով ընկերներ ու ծանոթներ, կարող է հեշտությամբ այն աշխատեցնել:
Իվետա Մուկուչյան
Իվետան և քույրը՝ Մարիաննան, հիմնադրել են «Մուկուչյան» բրենդը, որը ներառում է փետրավոր ականջօղեր (tribe feathers), ժամացույցներ և «ԱմենաԱմենա» բլուզներ:Իրեն դիզայներ չհամարող Իվետան ներկայացնում է այն հագուստն ու աքսեսուարները, որոնք կրում է և ինքը, և Մարիաննան: Մուկուչյան քույրերի ապրանքանիշը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Իբիցայում։
Մայա Պողոսյան
«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Մայա Պողոսյանը ևս հաջողակ բիզնեսլեդի է: Նա և ամուսինը՝ Ավետիս Խախամյանը ղեկավարում են El holding: ամուսիններն ունեն մի քանի սրճարաններ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հագուստի բրենդային խանութ, որտեղ ներկայացված է Մայայի մոդելավորած զգեստները:
Արմինկա
Արմինկան ժամանակին Երևանում ուներ գեղեցկության իր սրահը։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։ Երգչուհին այժմ ունի իր ատելյեն ու զբաղվում է հագուստի դիզայնով։
Նունե Եսայան
Շոու բիզնեսի ամենահին business woman-ներից է երգչուհի ՆունեԵսայանը: Նրա գեղեցկության սրահը գործում է 2001 թվից։ Մատնահարդարման, մազերի խնամքի, բիոէպիլացիայի, տատուի, դիմահարդարման ծառայություններ է մատուցում սրահը։ Գեղեցկության սրահի այցելուները տարբեր են՝ շոու բիզնեսի աստղեր, պաշտոնյանների կանայք ու շարքային քաղաքացիներ:
Լիլիթ Հովհաննիսյան
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծես չի բավարարվում հարսանիքների, տեսահոլովակների ու շրջագայությունների միջոցով հսկայական գումարներ վաստակելուց և որոշել է օնլայն բիզնես սկսել։ Նա ներկայացնում է իր ONLINE shop-ը: Լիլիթ Հովհաննիսյանը համարվում է այս կայքի հիմնադիրը և այնտեղ վաճառվող զգեստների դիզայները։
Լուսինա
Երգչուհի Լուսինան՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դուստրը, ևս բիզնեսով է զբաղվում։ Նա Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչն է։ Լուսինան բավականին շատ է սիրում շոկոլադ, այն համտեսել է Բեյրութում և մտածել, որ Հայաստանում այն ևս պետք է լինի։ «Patchi» շոկոլադի 1 կգ-ը սկսվում է 29 հազար դրամից:
Комментарии
Отправить комментарий