Տպավորություն է, որ Հռիփսիմեն մոռացել ու տատուս թվերի ծոպերով տռուսիկը ջինսի վրայից է հագել



Բոյֆրենդ ջինսերը դեռևս շարունակում են մնալ կանանց զգեստապահարանի ամենանորաձև իրը: Իհարկե, բոլորը չէ և միշտ չէ, որ կարող են ջինսի այդ տեսակով նորաձև look ստեղծել։
Այդ հարցում կրկին ձախողվել է հայկական շոու-բիզնեսի անճաշակության ամենակարկառուն ներկայացուցիչ Հռիփսիմե Հակոբյանը: Նա շատ է ջանում իրենից հեքիաթային արքայադուստր սարքել, որը նրա տարիքում և նրա կառուցվածքի դեպքում ուղղակի ծիծաղելի է: Լինելով բարձր վարձատրվող երգչուհի՝ Հռիփսիմեն չի դադարում բոլորին զարմացնել իր անճաշակ «երևակայությամբ»: Զարմանում ես, եթե մարդ  կարող է դիմել լավագույն ոճաբաններին ու մարդավարի տեսք ունենալ, ինչո՞ւ է իրեն խեղկատակի նման պահում ու այնպիսի տեսքով ներկայանում, որ ակամայից գումար տալու ցանկություն է առաջանում: Չնայած միշտ չէ, որ շատ գումարը,  թանկ, բրենդային խանութներից հագնվելը կարող է խոսել ճաշակի զգացողության մասին:

Երեկ երգչուհին Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել ու հպարտացել իր մոդելավորած ջինսե տաբատով: Իբր գոհ էինք, որ երգում ես, մի հատ էլ որոշել ես դիզայներությամբ զբաղվել։ Մեկը հարցնող լիներ՝ ի՞նչ ես հագել, Հռիփսիմե ջան: Պե՞տք էր, որ քո անտաղանդ լինելն էս աստիճանի ի ցույց դնեիր: Տպավորություն է, որ մոռացել ու տատուս թվերի ծոպերով տռուսիկը ջինսի վրայից ես հագել:


Վստահաբար, Հռիփսիմեն այն մարդը չէ, ում  պետք է կրկնօրինակել, համենայն դեպս, եթե չեք ցանկանում ձեր անձի նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնել:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի

Տիգրան Մնացականյանը լքել է երիտասարդ սիրուհուն և միավորվել իր նախկին կնոջ հետ

Լիլուի երեխայի հայրը բացահայտված է. պարզվում է նա որոշել է ամուսնանալ այլ կնոջ հետ