Պլաստիկայի «զոհը», կամ ինչպես է Գաբի Գալոյանը, հավեսի ընկած, փչացնում արտաքինը


Ինձ համար երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում միշտ առանձնացել է իր էկզոտիկ գեղեցկությամբ, արտահայտիչ աչքերով ու գեղեցիկ մարմնով: Սակայն Գաբիին վերջերս  կարծես թե այս ամենը սկսել է քչություն անել:
Երգչուհին կրկնակի պլաստիկ վիրահատության է դիմել՝ շտկելով առանց այն էլ փոքր քիթը: Չգիտեմ՝ Գաբիի մտքով ինչ է անցել, որ որոշել է իրեն այս աստիճան այլանդակել: Նայում եմ նկարներն ու շոկի ենթարկվում. կարծես անկենդան տիկնիկ լինի: Պլաստիկ վիրահատությունը նրա համար արդեն քմահաճույք է դարձել ու տուրք նորաձևությանը, այլ ոչ թե կատարյալ արտաքին ունենալու ու  բնածին թերություններից ձերբազատվելու ցանկություն։

Չնայած երգչուհին իր հարցազրույցներում շատ անգամ հերքել է, որ շտկել է արտաքինը, բայց, իհարկե, միայն կույրը չի նկատի ու անվերապահ կհավատա Գաբիի պատմած հեքիաթներին. «Ըստ իս՝ կնոջ էսթետիկ խնամքը հանրային քննարկման ենթակա չէ, ինչպես և շպարվելու ընթացքը»,- մի առիթով ասել էր երգչուհին:
Գաբին, իհարկե, կվստահեցնի, որ քթի փոխված ձևը տեսողական խաբկանք է, սակայն արտաքին փոփոխություններն անմիջապես ակնհայտ են դառնում նախկին  ու նոր լուսանկարները համեմատելիս։ Շուրթերի վիրահատության մասին նա ևս լռում է։

Չեմ հասկանում՝ ի՞նչ նոր տենդենց է տարածվել. բոլորը նույն քթի ձևն ունեն, դեմքի նույն արտահայտությունը, հագուստի նույն ոճը:  Սիրելինե՛րս,  մի՞թե  այդքան դժվար է ինքնատիպ լինելն ու հոտային մտածելակերպ չունենալը:







Комментарии

Популярные сообщения из этого блога

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի

Տիգրան Մնացականյանը լքել է երիտասարդ սիրուհուն և միավորվել իր նախկին կնոջ հետ

Լիլուի երեխայի հայրը բացահայտված է. պարզվում է նա որոշել է ամուսնանալ այլ կնոջ հետ